Նախօրեին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter–ի իր միկրոբլոգում գրառում է կատարել․ «Պաշտոնական Թեհրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը»։
Զարիֆը նշել էր, որ արդյունավետ երկխոսություն է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ՝ երկու երկրների հարաբերությունների խորացման, մասնավորապես՝ պատերազմից տուժած տարածքների վերականգնման, Հարավ-Հյուսիս տրասպորտային միջանցքի և կասպիական էներգակիրների շուրջ։
Իրանի ԱԳ նախարարը ասել է, որ Թեհրան այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի ղեկավարը հանդիպել է նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։
Հանդիպման ընթացքում Իրանի ԱԱԽ քարտուղարն ասել է, որ Թեհրանը կոչ է անում տարածաշրջանի պետություններին կանխել ապակայունացման և անկարգությունների նոր կետերի ձևավորումը: