Կարևոր իրադարձություններ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

10 Դեկտեմբեր, 2020 14:13
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 10-ի ցերեկը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 11-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 13-15-ը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:

 

Լրահոս

Դիտել ավելին