Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

«Ջութակահար Բորյայի» պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ. Արայիկ Հարությունյան

10 Դեկտեմբեր, 2020 13:41
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
«Ջութակահար Բորյայի» պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Մեծ ցավ ապրեցի՝ լսելով Արցախի նվիրյալ զավակ, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Շիրինի Բաբայանի մահվան մասին:

Անվանի երաժիշտն արժանիորեն վայելում էր իր հայրենակիցների անկեղծ սերն ու հարգանքը: Արցախյան ազատամարտի տարիներին նա իր ջութակի նվագով մեր տղաներին ռազմի դաշտ էր ճանապարհում, իսկ հետո արդեն՝ նվագում մեր նահատակների շիրիմներին՝ հավերժացնելով նրանց հիշատակը։

Մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Բորիս Բաբայնն արժանացել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալի։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին:

«Ջութակահար Բորյայի» պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին