Կարևոր իրադարձություններ

Պատերազմին մասնակից ուսանողները ուսման վարձերի փոխհատուցում կստանան․ ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)

10 Դեկտեմբեր, 2020 13:15
Պատերազմին մասնակից ուսանողները ուսման վարձերի փոխհատուցում կստանան․ ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)

Պետությունը կփոխհատուցի ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող այն ուսանողների ուսման վարձը.  

որոնք մասնակցել են մարտական գործողություններին,  

ում օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) մասնակցել է մարտական գործողություններին,

ում ամուսինը մասնակցել է մարտական գործողություններին։  

Շահառուները կստանան 2020-21թթ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100 % փոխհատուցում։ Եթե շահառու ուսանողը մասնակի կամ ամբողջությամբ արդեն վճարել է վարձը, ապա դա կհամարվի երկրորդ կիսամյակի վարձի վճարում, իսկ ուսումնառությունն ավարտելու դեպքում՝ վճարված գումարն ուսանողը հետ կստանա։

Շահառուն փոխհատուցում ստանալու համար ուսումնական հաստատություն պետք է ներկայացնի՝ - դիմում - մարտական գործողություններին մասնակից լինելու վերաբերյալ տեղեկանք կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշում - անհրաժեշտության դեպքում՝ ամուսնության կամ ծննդյան վկայական։  Միջոցառումից կարող են օգտվել միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները։ Подробнее: 

 

Լրահոս

Դիտել ավելին