Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է վերադարձել 649 փախստական․ ՌԴ ՊՆ

10 Դեկտեմբեր, 2020 13:06
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է վերադարձել 649 փախստական․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ այսօր ավտոբուսներով ուղևորվել է 649 փախստական: 

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

Ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 36 հազար մարդ։

 

Լրահոս

Դիտել ավելին