Այս պահին կառավարության շենքի դիմաց մի շարք քաղաքացիներ պահանջում են ՀՀ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Արդեն մի քանի օր է՝ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանում փակելով փողոցները։
Կառավարության շենքի դիմաց ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել:
Քաղաքացիները ցանկանում են մուտք գործել կառավարության շենք և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: