Կարևոր իրադարձություններ

Արդարադատության փոխնախարարը նշանակվեց Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ

10 Դեկտեմբեր, 2020 11:19
Արդարադատության փոխնախարարը նշանակվեց Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանին:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին»,-ասված է որոշման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին