Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանն ընդունեց 2021-ի պետական բյուջեի նախագիծը

10 Դեկտեմբեր, 2020 10:40
Խորհրդարանն ընդունեց 2021-ի պետական բյուջեի նախագիծը

ՀՀ ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ընդունեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 84 պատգամավոր, դեմ՝14:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեմ են ներկայացված նախագծին՝ ասելով, որ այն իներցիոն է և չի համապատասխանում ներկայիս իրողություններին:

Խորհրդարանի ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստան» չմասնակցեց ԱԺ նիստին: 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով հաջորդ տարվա համար կանխատեսվել է 3.2 տոկոս տնտեսական աճ:

 

Լրահոս

Դիտել ավելին