Կարևոր իրադարձություններ

Ճանաչիր թշնամուդ. «Հայաստանի Հանրապետություն»

10 Դեկտեմբեր, 2020 09:48
Ճանաչիր թշնամուդ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Թուրքիայի հետ հարաբերվելիս պետք է ուշադրություն դարձնել եւ հաշվի առնել այդ երկրից եկող յուրաքանչյուր ազդակը, հայտարարությունը, բառը եւ անգամ ստորակետը։ Բավականին ուշագրավ հայտարարություն էր արել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 7-ին Միջերկրական ծովի արեւելքում տիրող իրավիճակի վերաբերյալ համաժողովի ժամանակ։ Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին եւ, մասնավորապես, Հայաստանին, թուրք պաշտոնյան նշել էր, որ տարածաշրջանային բոլոր խնդիրների հիմնական պատճառը կիսել չիմանալն է եւ կիսելու փոխարեն ամբողջը վերցնելու փորձը:

Առաջին եզրահանգումն այն է, որ Թուրքիան լուծված է համարում տարածաշրջանային իր հետաքրքրությունների շրջանակում եղած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 30 տարի շարունակ գոյություն ունեցած հակամարտությունը։ Թուրքիայի համար այլեւս այդ հարցը փակված է, հետեւաբար, Թուրքիան եւ Ադրբեջանը չեն էլ պատրաստվում քննարկել անկախ Արցախի կարգավիճակը։ Առավելագույնը, որ նրանք պատրաստվում են առաջարկել՝ մշակութային ինքնավարությունն է, որը մեղմ ասած անիրատեսական է, եթե հաշվի առնենք Ադրբեջան արհեստական պետության բնիկ ժողովուրդների ազգային, մշակութային եւ լեզվական ինքնավարության բացակայությունը։

Իսկ ինչը կարող է համարվել «Հայաստանի եւ հայ ժողովրդի օգտին լինելու» հանգամանք։ Իհարկե, օգուտի տակ պետք է դիտարկել առեւտրատնտեսական հարաբերությունները, իսկ դրա համար հիմք կարող է դառնալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը։ Այսօրվա դրությամբ՝ Թուրքիայի համար վերացել են այն «խոչընդոտները», որոնք թույլ չէին տալիս վավերացնել արձանագրությունները...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին