Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

Թիրախում Մովսես Հակոբյանի նշած նախկին և ներկա պաշտոնյաներն են. ովքեր կհրավիրվեն հարցաքննության. «Ժողովուրդ»

10 Դեկտեմբեր, 2020 09:38
Թիրախում Մովսես Հակոբյանի նշած նախկին և ներկա պաշտոնյաներն են. ովքեր կհրավիրվեն հարցաքննության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այս տարվա նոյեմբերի 19-ին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ռազմական նախկին տեսուչ Մովսես Հակոբյանի հայտնի մամուլի ասուլիսից հետո, Հատուկ քննչական ծառայությունում լուրջ քննություն է ընթանում:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննության են հրավիրվել եւ հրավիրվում ներկա, նախկին պաշտոնյաներ: Խոսքն այն անձանց մասին է, ում անունները Մովսես Հակոբյանը տվել է մամուլի ասուլիսի ժամանակ, կամ էլ այն մարդկանց, ովքեր կարող էին ի պաշտոնե ազդեցություն կամ կապ ունենալ այն հանգամանքների հետ, որոնց մասին խոսել էր Հակոբյանը:

Մենք տեղեկացանք, որ առաջիկայում հարցաքննության կհրավիրվեն նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, քանի որ ասուլիսի ժամանակ նա երկուսի անունն էլ տվել է: Բացի այս, անուններից հնչել են նաեւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, Արցախ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի եւ այլ մարդկանց անուններ:

Նկատենք՝ Հակոբյանը ՀՔԾ հրավիրվեց անմիջապես մամուլի ասուլիսից երկու ժամ հետո, իսկ հիմա էլ կառույցում մեծածավալ քննչական աշխատանքներ են սկսվել»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին