Կարևոր իրադարձություններ

Անցնցում իշխանափոխություն՝ Արցախում. իշխանության լծակներն անցնում են Վիտալի Բալասանյանի ձեռքը. «Ժամանակ»

10 Դեկտեմբեր, 2020 09:29
Անցնցում իշխանափոխություն՝ Արցախում. իշխանության լծակներն անցնում են Վիտալի Բալասանյանի ձեռքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Արցախում տեղի են ունենում վերադասավորումներ, որոնք կարող են հանգեցնել Արցախի իշխանության լծակների կենտրոնացմանը Անվտանգության խորհրդի և դրա նորանշանակ նախագահ Վիտալի Բալասանյանի ձեռքում: Նման տեսակետ է հայտնել Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը՝ հավելելով, որ Արայիկ Հարությունյանը ֆորմալ իմաստով կպահպանի նախագահի պաշտոնը, որպեսզի չխախտվի Սահմանադրությունը, սակայն Վիտալի Բալասանյանը բանակի և քաղաքական դաշտի հեղինակավոր գործիչներից ստեղծում է թիմ, որն էլ փաստացի իրականացնելու է Արցախի հայկական մնացած հատվածի ղեկավարումը:

Այս անցնցում իշխանափոխության արդյունքում ներկայումս ընդդիմադիր համարվող ՀՅԴ-ին կանցնեն Արցախի ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի պաշտոնները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին