Կարևոր իրադարձություններ

Դավաճանության համար՝ ցմահ ազատազրկում. ԲՀԿ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը. «Ժամանակ»

10 Դեկտեմբեր, 2020 08:58
Դավաճանության համար՝ ցմահ ազատազրկում. ԲՀԿ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել ՀՀ Քրեական օրենսգրքի 299 և 302 հոդվածներում, որոնք համապատասխանաբար վերաբերում են պետական դավաճանությանը և լրտեսությանը:

Պատգամավորներն առաջարկում են զգալիորեն խստացնել այս հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը. պետական դավաճանության համար գործող օրենսգրքով նախատեսված «տասից տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ», իսկ լրտեսության համար նախատեսված «ութից տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «տասնհինգից քսան տարի ժամկետով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին