Կարևոր իրադարձություններ

Խոշոր տերություններին սկսել են մտահոգել Թուրքիայի քայլերը. «Հայաստանի Հանրապետություն»

10 Դեկտեմբեր, 2020 08:51
Խոշոր տերություններին սկսել են մտահոգել Թուրքիայի քայլերը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո միջազգային հարթակներում ակտիվացան արցախյան պատերազմում Թուրքիայի դերակատարության վերաբերյալ քննարկումները: Եվրոպական երկրները եւ միավորումները հանդես եկան պատերազմում այդ երկրի ունեցած դերակատարության քննադատությամբ: Նման հայտարարությունները մակերեսային դիտարկման ենթարկելիս կարելի է պնդել դրանց ուշացած լինելու փաստը, քանզի Թուրքիան այդ միջոցներով արդեն լուծել է իր առաջնային խնդիրն Անդրկովկասում: Բայց առաջիկա զարգացումների պրիզմայից երեւույթը գնահատելիս անհրաժեշտ է արձանագրել, որ դրանք կարող են էական նշանակություն ունենալ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին