Կարևոր իրադարձություններ

Կրկին Թուրքիայի դրդմամբ. «Հայաստանի Հանրապետություն»

10 Դեկտեմբեր, 2020 08:30
Կրկին Թուրքիայի դրդմամբ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Այն, որ Ադրբեջանի նախագահը սկսել էր հաշվարկել, թե 26 տարվա ընթացքում ինչ վնասներ են հասցվել հայկական ուժերի կողմից Արցախին հարակից ազատագրված նախկին տարածքներին, գաղտնիք չէր: Նման քայլը սպասելի էր՝ նկատի ունենալով այս երկրի ղեկավարի իրականությունից կտրված բազմաթիվ նման գործողությունները: Բնականաբար, կանխատեսելի էր նաև, թե այդ «վնասների» դիմաց ինչ էր պահանջելու: Այստեղ հատկանշականն այն է, որ Ալիևի այդ նախաձեռնության հետևում կրկին Թուրքիան է կանգնած: Նախօրեին թուրքական TGRT հեռուստաալիքը, խոսելով Ադրբեջանի կողմից 50 միլիարդ դոլարի պահանջից, զարգացնում է այն տեսակետը, որ եթե Հայաստանը փող չունի, ապա դրա դիմաց կարող է փոխհատուցել իր տարածքի մի մասով՝ մասնավորապես, Սյունիքի մարզով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին