Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

10 Դեկտեմբեր, 2020 00:12
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանըՀանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Օրակարգում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթությանգիտությանմշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին ու համագործակցության հնարավոր ընդլայնմանը վերաբերող հարցերն էինՆախարար Վահրամ Դումանյանըողջունելով հյուրերինընդգծել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործունեության և նախարարության հետ համատեղ ծրագրերի կարևորությունըԿԳՄՍ նախարարըփաստելով պատերազմի և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված քայլերըառաջարկել է դիտարկել մշակույթի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունը:

«Այժմ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական մշակութային և կրոնական հուշարձանները ոչնչացվում են, աղավաղվումԱդրբեջանի կողմից տարվող մշակութային ցեղասպանության քաղաքականությունը միջազգային նորմերի խախտում է և հակասում է համամարդկային արժեքներին»,- ասել է ՎԴումանյանը և հավելելոր հայկական մշակույթի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման նախաձեռնություններում ակնկալում է նաև ԱՄՆ դեսպանատան աջակցությունը:

Դեսպան Լին Թրեյսինշնորհակալություն հայտնելով ընդունելության համարնշել էոր իրենք պատրաստակամ են ընդլայնել համագործակցությունը և Հայաստանին օգնել հնարավորինս արագ հաղթահարել հետպատերազմյան շրջանի դժվարությունները:

Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև կրթությանգիտությանմշակույթիսպորտի և երիտասարդության բնագավառներում իրականացվող բարեփոխումներինքննարկել ներառական կրթության բարեփոխումների ռազմավարությանն առնչվող հարցերԿԳՄՍ նախարարը նշել էոր նախարարությունն այդ բնագավառներում կայուն զարգացում ապահովելու նպատակով ձեռնարկում է անհրաժեշտ քայլերը և այս տեսանկյունից ևս կարևորվում է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին