Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 15-ից Թբիլիսի-Երեւան-Մոսկվա ուղղությամբ չվերթերը վերականգնվում են․ «Արմենիա» ավիաընկերություն

09 Դեկտեմբեր, 2020 20:24
Դեկտեմբերի 15-ից Թբիլիսի-Երեւան-Մոսկվա ուղղությամբ չվերթերը վերականգնվում են․ «Արմենիա» ավիաընկերություն

Դեկտեմբերի 15-ից «Արմենիա» ավիաընկերությունը վերականգնում է տարանցիկ չվերթերը Թբիլիսի-Երեւան-Մոսկվա ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ավիաընկերության տարածած հաղորդագրությունից։

«Հայաստան կարող են ժամանել բոլոր օտարերկրյա քաղաքացիները՝ առանց սահմանափակման։ Վրաստան կարող են մուտք գործել Վրաստանի քաղաքացիները, Վրաստանի Արտգործնախարարության կողմից երկիր մուտք գործելու հատուկ թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ այն օտարերկրյա քաղաքացիները, ում մերձավոր ազգականը (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում է Վրաստանի քաղաքացի։

Ռուսաստանի Դաշնություն կարող են մուտք գործել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաեւ այն օտարերկրյա քաղաքացիները, ում մերձավոր ազգականը (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում է ՌԴ քաղաքացի։

Ավիատոմսերը ներառում են 8 կգ ձեռքի ուղեբեռ և 25 կգ ուղեբեռ:

Ավիատոմսեր կարող եք ձեռք բերել մեր պաշտոնական կայքից https://www.armeniafly.com/hy կամ ավիաընկերության գրասենյակից՝ Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն»,- նշված է ավիաընկերության տարածած հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին