Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    626
    638

  • RUB

    6,87
    7,13

Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը հորդորում է չքաղաքականացնել կառույցի գործունեությունը․ հայտարարություն

09 Դեկտեմբեր, 2020 20:05
ՊԵԿ-ը հորդորում է չքաղաքականացնել կառույցի գործունեությունը․ հայտարարություն

ՊԵԿ-ը տնտեսավարող սուբյեկտների մոտ հսկողական միջոցառումներն իրականացնում է օրենքով սահմանված կարգով։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից կից նեկայացնելուվ կառույցի պարզաբանումը։

««Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` հարկային մարմնի լիազորություններից է ՀՀ հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացումը:

Օրերս, լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է «Դերժավա» և «Մոդուս Գրանում» ընկերություններում ՊԵԿ-ի ստուգումներին` դրանք կապելով այդ ընկերության աշխատակիցների ընդդիմության կազմակերպած հավաքներին մասնակցելու հանգամանքի հետ։

Կոմիտեն հարկ է համարում ընդգծել, որ տարվա ցանկացած օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից հսկողական միջոցառումներ իրականացվում են հարյուրավոր տնտեսավարող սուբյեկտների մոտ և բացառություն չեն կազմում 2020թ. դեկտեմբերի 9-ի դրությամբ իրականացվող ստուգումները (այդ թվում` վերոնշյալ ընկերություններում): Մասնավորապես, ներկա դրությամբ ՊԵԿ-ի կողմից շուրջ 2300 հարկ վճարողների մոտ իրականացվում են տարբեր տեսակի ստուգումներ:

Հաշվի առնելով վերոգրյալը` Կոմիտեն հորդորում է չքաղաքականացնել կառույցի գործունեությունը, քանի որ ՊԵԿ-ն ապաքաղաքական կառույց է, որն անկախ քաղաքական գործընթացներից պարտավոր է և կատարում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

Միաժամանակ տեղեկացվում է, որ «Դերժավա» և «Մոդուս Գրանում» ընկերությունները ընդգրկված են հարկային մարմնի կողմից 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված համալիր ստուգումների տարեկան ծրագրում, որն օրենսդրությամբ սահմանված կարգով Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է դեռևս 2020թ. հունիս ամսին»,- ասված է ՊԵԿ-ի տարածած պարզաբանման մեջ:

Լրահոս

Դիտել ավելին