Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,92
    7,18

Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ԱԻՆ

09 Դեկտեմբեր, 2020 19:31
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ԱԻՆ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Շիրակի մարզի Ամասիայի, Արթիկի և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներիին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տավուշի մարզում, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան և Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Թումանյան, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ և Սևան քաղաքներում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Ապարան, Սյունիքի մարզի Գորիս և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին