Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը՝ գերիների փոխանակման և ռազմադաշտից զոհվածների մարմինները դուրս բերելու մասին

09 Դեկտեմբեր, 2020 18:26
Տիգրան Ավինյանը՝ գերիների փոխանակման և ռազմադաշտից զոհվածների մարմինները դուրս բերելու մասին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ խոսեց գերիների և անհետ կորածների մասին՝ ներկայացնելով մանրամասներ։

«Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմն իրենց մոտ պահվող գերիների ցանկերն են ներկայացրել, այս փուլում տեղի է ունենում ցանկերը ճշտելու գործընթաց»,- ասաց Ավինյանը։

Ինչ վերաբերում է ռազմադաշտից մարմինների դուրսբերման աշխատանքին, Ավինյանը տեղեկացրեց՝ մեծ ծավալի գործ է արվել: «Նոյեմբերի 10-ից ի վեր դուրս է բերվել 846 մարմին, այդ աշխատանքները շարունակվում են»,- տեղեկացրեց նա՝ հավելելով,- «Անճանաչելի մարմիններից 294 մարմնի նույնականացում է եղել, 154 մարմնի ԴՆԹ հետազոտություն արվել է, 443 նմուշ դեռ հետազոտման փուլում է»:

Ավինյանի խոսքով՝ հիմա խնդիր է դրված ԴՆԹ հետազոտություների արդյունքների համադրումն ու դրանց քանակի ավելացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին