Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

Եռակողմ հայտարարության հավելված գոյություն չունի․ Նիկոլ Փաշինյան

09 Դեկտեմբեր, 2020 18:11
Եռակողմ հայտարարության հավելված գոյություն չունի․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունն ունի հավելված: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի հարցին:

«Ոչ մի հավելված գոյություն չունի։ Ինձ այսօր ասացին, որ այդպիսի լուրեր կան, թե գոյություն ունեն ինչ-որ հավելվածներ, այլ բաներ։ Երկրորդ, փոխվարչապետն արդեն ասաց, որ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց։ Այս գործընթացը բավական աշխատատար գործընթաց է։ Եվ թույլ տվեք ասել, որ կան հարցեր, որոնց հետ կապված առնվազն այս փուլում որևէ հրապարակային քննարկում ոչ մի օգուտ չի կարող բերել»,- ասաց Փաշինյանը։

 

 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին