Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

09 Դեկտեմբեր, 2020 17:45
Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Սասունցի Դավթի» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Շարուրի փողոցի 27-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն բուսական զանգված:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, պահել է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: 

Լրահոս

Դիտել ավելին