Կարևոր իրադարձություններ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

09 Դեկտեմբեր, 2020 15:45
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը և 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

 

Լրահոս

Դիտել ավելին