Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,92
    7,18

Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 8-ին բողոքի գործողությունների ընթացքում տարբեր բնակավայրերից ոստիկանություն է բերվել 100-ից ավելի անձ

09 Դեկտեմբեր, 2020 15:31
Դեկտեմբերի 8-ին բողոքի գործողությունների ընթացքում տարբեր բնակավայրերից ոստիկանություն է բերվել 100-ից ավելի անձ
Դեկտեմբերի 8-ին հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցան անհնազանդության և բողոքի գործողություններ. չնայած ոստիկանության կոչերին ու հորդորներին՝ նաև փողոցներ փակվեցին։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Ոստիկանությունն այդ ողջ ընթացքում պահպանել է հասարակական կարգը։ Որոշ դեպքերում, երբ խախտվել են այլ քաղաքացիների իրավունքները, ոստիկանության ծառայողները հորդորել են դադարեցնել գործողությունը։

Տեղաշարժի սահմանափակման գործողությունների ընթացքում, ցավոք, եղան նաև միջանձնային բախումների դեպքեր։ Այս պարագայում նույնպես ոստիկանությունն իրականացրել է կանխարգելիչ միջոցառումներ։

Այդ ընթացքում իրավախախտումներ կատարելու համար հանրապետության տարբեր բնակավայրերից ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել 100-ից ավելի անձինք, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Երթևեկությանը խոչընդոտելու համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4 տրանսպորտային միջոց։

Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանությունը կրկին կոչ է անում օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման: Հորդորում ենք ձեր սուբյեկտիվ հիմնական իրավունքներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, չչարաշահել դրանք, հարգել համաքաղաքացիների իրավունքները։

 

Լրահոս

Դիտել ավելին