Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Վթար Սյունիքի մարզում․ կա զոհ

09 Դեկտեմբեր, 2020 15:06
Վթար Սյունիքի մարզում․ կա զոհ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 02։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորը։

Փրկարարները Շինուհայր գյուղի վերջնամասում գտնվող ձորում՝ ավտոմեքենայից մոտ 130 մ հեռավորության վրա, հայտնաբերել են վարորդի (Սեյրան Վ․, ծնված 1961 թ․) դին և դուրս բերել ձորից։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին