Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624
    636

  • RUB

    6,79
    7,05

Կարևոր իրադարձություններ

Խստացում և հետաձգում. երթևեկի կանոնների խախտման համար տուգանային միավորների համակարգում փոփոխություններ են նախատեսված

09 Դեկտեմբեր, 2020 13:51
Խստացում և հետաձգում. երթևեկի կանոնների խախտման համար տուգանային միավորների համակարգում փոփոխություններ են նախատեսված

ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնք վերաբերում են երթևեկության կանոնների խախտման տուգանային միավորների համակարգի փոփոխություններին։

Ինչպես փոփոխությունները ներկայացնելիս նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, նախագծի նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական գործարկումը, կանխարգելել ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումները:

«Միավորների համակարգի ներդրումից հետո գործնականում ի հայտ եկան խնդիրներ, կա դրանց լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն, ինչը և իրականացվում է (սույն նախագծով, խմբգր.)», – ասաց Ֆիդանյանը։ 

Նա մասնավորապես նշեց, որ ըստ փոփոխությունների` տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային կաննոները խախտելը հկանգեցնի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկման՝ 1 տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ բոլոր դեպքերում առկայծող փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:

Նրա խոսքով, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, առաջարկվում է ավելացնել այն փոփոխությունը, ըստ որի՝ տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելն առաջացնի տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Փոխոստիկանապետի խոսքով, 200 հազար դրամի տուգանք է նախատեսվում նաև ոստիկանի կողմից օրենքով սահմանված կարգով ներկայացված պահանջի դիտավորյալ չկատարման դեպքում, որը վերաբերում է առանց վարորդական իրավունքի անձի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուն։

Առանց վարորդական իրավունքի անձի կողմից 81կմ/ժ և ավել արագությունը գերազանցելու դեպքում սահմանվում է 200 հազար դրամի տուգանք։

«Հետաձգվում է նաև ՃՈ–ի կողմից ֆիքսված խախտումների դեպքում տուգանային միավորների կիրառումը, քանի որ դրանց կիրառման համար անհրաժեշտ են որոշակի տեխնիկական և կառուցվածքային փոփոխություններ», – ասաց Ֆիդանյանը։

Նրա խոսքով, այդ դրույթը հետաձգվում է մինչև 2022թ.–ի առաջին կիսամյակի վերջ, մինչ այդ տուգանային միավորը, որպես վարչական միջոց, կիրառվելու է միայն տեսասարքերի և լուսասարքերի կողմից խախտումը ֆիքսելու դեպքում։

 

Լրահոս

Դիտել ավելին