Կարևոր իրադարձություններ

«Անի Սամսոնյանը ստել է»․Մարիա Կարապետյանը հերքում է, թե ասել է, որ Ադրբեջանում գերիներին լավ են վերաբերվում (տեսանյութ)

09 Դեկտեմբեր, 2020 13:34
«Անի Սամսոնյանը ստել է»․Մարիա Կարապետյանը հերքում է, թե ասել է, որ Ադրբեջանում գերիներին լավ են վերաբերվում (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հերքեց, թե խորհրդարանի փակ նիստում ասել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում: 

 Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 8-ին կայացած փակ նիստից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարարել էր, թե Մարիա Կարապետյանը նման բան է ասել։

Կարապետյանը նախ պարզաբանեց՝ առաջարկել են նիստը փակ անցկացնել, որովհետև քննարկվում են շատ զգայուն հարցեր, և պետք է հաշվի առնել նաև ծնողների զգացմունքները։

«Այն հոլովակներից հետո, որ պտտվում են մեր գերիների մասով, երևակայությունից դուրս է, որ Ազգային ժողովի որևէ պատգամավոր ասեր, որ մեր գերիներին լավ են վերաբերվում: Այս վերագրումը չի կարող հիմք ունենալ»,- ասաց Կարապետյանը:

Մարիա Կարապետյանը հավելեց, որ փակ նիստի ընթացքում Էդմոն Մարուքյանին ասել է, որ իրականությանը չի համապատասխանում իր՝  օրեր առաջ արված այն պնդումները, թե Ադրբեջանում պատրաստվում են շքերթի ընթացքում ներկայացնել հայ գերիներին, ինչից հետո էլ Մարուքյանն իրեն անվանել է «թրքասեր» և «ադրբեջանասեր», իսկ Անի Սամսոնյանը նույնը կրկնել է արդեն Ազգային ժողովի ամբիոնից. «Հնչած սուտը ընդամենը ձև էր՝ մեզ՝ նիստը փակ անցկացնելու համար պատժելու»։

 

Լրահոս

Դիտել ավելին