Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն արգելել է լոլիկի և պղպեղի ներմուծումը Հայաստանի Արմավիրի մարզից

09 Դեկտեմբեր, 2020 13:24
Ռուսաստանն արգելել է լոլիկի և պղպեղի ներմուծումը Հայաստանի Արմավիրի մարզից

Դեկտեմբերի 14-ից «Ռոսսելխոզնադզորն» արգելում է Հայաստանի Արմավիրի մարզից Ռուսաստան լոլիկի և պղպեղի ներմուծումը՝ պայմանավորված մոզաիկա պեպինո վիրուսի տարածման հետ։ Այս մասին նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ արտադրանքի մեջ հայտնաբերվել է պեպինո խճանկարային վիրուս հիվանդություն:

«Ռոսսելխոզնադզորն» անհրաժեշտ է համարում 2020 թվականի դեկտեմբերի 14-ից արգելել լոլիկի և պղպեղի ներմուծումը, որոնք արտահանվում և/կամ արտադրվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում, Ռուսաստանի Դաշնության տարածք Pepino mosaic virus-ի մուտքը և տարածումը կանխելու նպատակով: Նախկինում այդ մարզից վարակված բանջարեղեն է ստացվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին