Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 8-9-ը բացահայտվել է հանցագործության 47 դեպք

09 Դեկտեմբեր, 2020 13:20
Դեկտեմբերի 8-9-ը բացահայտվել է հանցագործության 47 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 47 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, բնակարանային գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, ապօրինի ծառահատման՝ 2, կողոպուտի, յուրացման կամ վատնման, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, կաշառակերության, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ծեծի, իրացնելու նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 3 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին