Կարևոր իրադարձություններ

«Կեղտոտ արշավ է սկսվել գործընկերոջս՝ Մարիա Կարապետյանի դեմ». Արթուր Հովհաննիսյան

09 Դեկտեմբեր, 2020 12:46
Հեղինակ՝ Արթուր Հովհաննիսյան
«Կեղտոտ արշավ է սկսվել գործընկերոջս՝ Մարիա Կարապետյանի դեմ». Արթուր Հովհաննիսյան

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Կեղտոտ արշավ է սկսվել գործընկերոջս՝ Մարիա Կարապետյանի դեմ։

Երեկ ռազմագերիների և անհայտ կորածների թեմայով ԱԺ ուղերձի փակ քննարկումից հետո ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հերթական անգամ և իրեն հատուկ ձևով ստերով և մանիպուլյատիվ տեքստերով հագեցած ելույթ ունեցավ՝ գործընկերոջս վերագրելով արտահայտություն, որը նա չի արել։
Պատասխանատու հայտարարում եմ, որ Անի Սամսոնյանը երեկ իր ելույթում ստել է՝ վերագրելով Մարիա Կարապետյանին «մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում» արտահայտությունը։ Սա ասում եմ նաև, որպես Մարիա Կարապետյանի անմիջապես կողքը նստող պատգամավոր, և որպես մարդ, ով ծայրից ծայր ֆիքսել է հնչեցված հարցի բովանդակությունը։
Այդ ելույթից հետո հակապետական գործունեությամբ հայտնի շրջանակներն իրենց փորձագետների և մեդիաների միջոցով ակտիվորեն տիրաժավորում են այս կեղծիքը։
 
Այս ամենը վերահաստատում է և ևս մեկ անգամ լեգիտիմացնում է կարծիքս, որ նշածս պատգամավորը այս նուրբ թեման օգտագործում է ներքաղաքական հարթակում միավորներ հավաքելու համար։
 
Ամենախիստ վերաբերմունքի կամ առնվազն արհամարհանքի պետք է արժանանան մեր հայրենակիցներին մոլորեցնելու փորձ անողներն առհասարակ, և մանավանդ այս օրերին»:

 

Լրահոս

Դիտել ավելին