Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522,5
    527

  • EUR

    626,5
    638,5

  • RUB

    7,01
    7,23

Կարևոր իրադարձություններ

Ծառայողական շները սեպտեմբերից հսկում են Բագրատաշենի անցակետով բեռնատարների հոսքը (տեսանյութ)

09 Դեկտեմբեր, 2020 11:47
Ծառայողական շները սեպտեմբերից հսկում են Բագրատաշենի անցակետով բեռնատարների հոսքը (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական կենտրոնում հատուկ պատրաստություն անցած ծառայողական շները և կինոլոգները սեպտեմբերից շուրջօրյա հսկողություն են իրականացնում Բագրատաշենի անցակետում:

Նախկինում կենտրոնի ծառայողներն, ըստ անհրաժեշտության, գործուղվում էին Հայաստանի սահմաններ Երևանից: ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի շրջանակում վարժեցված շներն ու կինոլոգներն արդեն մշտական ծառայություն են իրականացնում ինչպես Մեղրիի, այնպես էլ Բագրատաշենի մաքսակետում, ինչը բարձրացնում է հսկողության արդյունավետությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին