Կարևոր իրադարձություններ

Ժամանակավոր հացատուն՝ Ստեփանակերտում

09 Դեկտեմբեր, 2020 10:33
Ժամանակավոր հացատուն՝ Ստեփանակերտում

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը ս.թ. դեկտեմբերի 3-ից Ստեփանակերտում՝ Պարսեղովի 2 հասցեում, կազմակերպել է ժամանակավոր/անվճար հացատուն: Հացատունը տրամադրում է երկուանգամյա սնունդ: Հացատան աշխատանքային ժամերն են՝

  • ճաշ -2-4 
  • ընթրիք – 7-9

ԱՀ պատկան մարմինների տրամադրած տվյալներով կազմվել է նախագծի շահառուների նախնական ցանկը: Շահառու-քաղաքացիներն ընդգրկվում են հետևյալ երկու հիմնական խմբերից՝

  • Արցախի տարբեր բնակավայրերից Ստեփանակերտ տեղափոխված արցախցիներ՝ բազմազավակ մայրեր ու երեխաներ, միայնակ մնացած տարեցներ,
  • ֆիզիկապես իրենց ընտանիքների կողքից բացակայող զինվորականների ընտանիքներ՝ բազմազավակ մայրեր ու երեխաներ, միայնակ մնացած տարեցներ:

Հացատան աշխատանքները մեկնարկել են օրական մինչև 500 հոգու համար սննդի տրամադրմամբ:

Ուշադրություն. ընթացիկ կարիքներից կախված և առավել արդյունավետ ու թիրախային աշխատելու համար կազմակերպչական որոշ հարցեր կարող են փոփոխվել: 

Հացատունը գործում է Ստեփանակերտում ժամանակավոր բնակություն հաստատած մարդկանց կարիքները մեղմելու նպատակով մինչև հնարավոր կլինի կարգավորել պատերազմի հետևանքով առաջացած հրատապ խնդիրները և մարդիկ հնարավորություն կունենան ունենալ խոհանոց:

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, կամավորները տեղում համակարգում են քաղաքացիների՝ ծառայությունից օգտվելու գործընթացը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին