Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը հերքում է կադրերի բաժնում տասնյակ հրաժարականների մասին տեղեկատվությունը

09 Դեկտեմբեր, 2020 10:10
Ոստիկանությունը հերքում է կադրերի բաժնում տասնյակ հրաժարականների մասին տեղեկատվությունը

 Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հերքում է լրատվամիջոցներում տարածածված տեղեկատվությունը, թե իբր ոստիկանության կադրերի բաժինը հրաժարականների տասնյակ դիմումներ է ներկայացրել: 

«Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, իբր ոստիկանության կադրերի բաժինը օրվա ընթացքում հրաժարականների տասնյակ դիմումներ է ստացել։ Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Վերջին հինգ օրվա ընթացքում ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում կազմվել է այդպիսի ընդամենը հինգ նյութ, որոնցից 2-ը՝ սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ կենսաթոշակի անցնելու, 3-ը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ։

ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք ոստիկանության վերաբերյալ տեղեկատվություն պատրաստելիս հավաստի տվյալներ ստանալու համար համագործակցել կառույցի համապատասխան ծառայության հետ»։

 

Լրահոս

Դիտել ավելին