Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ևս 1126 փախստական

09 Դեկտեմբեր, 2020 00:01
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ևս 1126 փախստական

Ռուս խաղաղապահ ուժերի աջակցությամբ վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1126 փախստական, խաղաղապահ առաքելության գործունեության ողջ ընթացքում՝ ավելի քան 36 000-ը: Այս մասին հերթական բրիֆինգի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Վերջին մեկ օրում Հայաստանից իրենց բնակավայրեր են վերադարձել 1126 արցախցիներ։ Խաղաղապահ առաքելության հաստատումից հետո ապահովվել է ավելի քան 36 հազար մարդու անվտանգ վերադարձը»,- ասել է նա։

Կոնաշենկովը հայտնել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին