Կարևոր իրադարձություններ

Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը․ ՀՀ ԱԳ նախարար

08 Դեկտեմբեր, 2020 23:07
Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը․ ՀՀ ԱԳ նախարար

Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Lը Դրիանի համատեղ մամուլի ասուլիսը։

«Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը, որոնք ոչ միայն չեն դատապարտվում Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից, այլև արժանանում են հասարակական աջակցության:

Հայատյացության այս դրսևորումների թիրախ են դառնում նաև Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական բազմաթիվ միջնադարյան մշակութային, կրոնական կոթողները, որոնք ադրբեջանական կողմը կամ փորձում է ոչնչացնել, սրբապղծել, կամ էլ՝ փոխել նրանց ինքնությունը: Մքտեր փոխանակվեցին միջազգային կազմակերպությունների միջոցով այդ կրոնական-մշակութային կոթողների պահպանման ուղղությամբ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Lը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին