Կարևոր իրադարձություններ

Իջևան-Բերդ ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդի վիճակը գնահատվել է ծանր. ԱԻՆ

08 Դեկտեմբեր, 2020 22:43
Իջևան-Բերդ ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդի վիճակը գնահատվել է ծանր. ԱԻՆ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 20:19-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիտավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած, առկա է գազի արտահոսք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Բերդ հատվածի 11-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Ա․, ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և կողաշրջվել․ վարորդն արգելափակված է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

Լրահոս

Դիտել ավելին