Կարևոր իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքում (լուսանկար)

08 Դեկտեմբեր, 2020 21:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքում (լուսանկար)

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար Երևան քաղաքի Էստոնական փողոցում և Արզումանյան փողոցի Հալաբյան-Շինարարներ հատվածում 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային Ոստիկանության տարածած հաղորդագրությունից։

Փոփոխության արդյունքում կկատարվի նշված փողոցների առանցքային գծանշման տեղափոխություն և միաժամանակ՝ Հալաբյան փողոցից դեպի Շինարարների փողոց երթևեկության ուղղության աջ կողմերում կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառը:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Էստոնական փողոցում և Արզումանյան փողոցի Հալաբյան-Շինարարներ հատվածում

 

Լրահոս

Դիտել ավելին