Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    623,5
    635,5

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի աջակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում

08 Դեկտեմբեր, 2020 20:15
Նիկոլ Փաշինյանի աջակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում

Քաղաքացիների մի խումբ հավաքվել էր կառավարության մոտ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, աջակիցների թվում էին նաև «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամները:

«Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր–անդամ Հայկ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որ չեն պատրաստվում տրվել որևէ սադրանքի, չեն պատրաստվում նաև հրահրել որևէ բախում:

Ստեփանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով երկրի վիճակն ավելի անկայուն կդառնա․

«Հարցնում են՝ այդ փաստաթղթից բողոքում եք, փոխելո՞ւ եք այդ փաստաթուղթը, ասում են՝ չենք փոխելու, բայց եկեք՝ մենք գնանք բանակցելու։ Դուք 30 տարի ունեցել եք բոլոր հնարավորությունները բանակցելու, դուք բանակցել եք 7 շրջանները հանձնելու մասին, պարտվողական դիրքերից եք բանակցել: Վարչապետին ժառանգություն է եկել մի փաստաթուղթ, որում գրված է, որ նա 7 շրջան պիտի վերադարձնի»,– ասաց նա:

Լրահոս

Դիտել ավելին