Կարևոր իրադարձություններ

Երևանյան լճում հայտնաբերվել է տղամարդու դի. ԱԻՆ

08 Դեկտեմբեր, 2020 19:48
Երևանյան լճում հայտնաբերվել է տղամարդու դի. ԱԻՆ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 8-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Երևանյան լճում հայտնաբերվել է տղամարդու դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները եղեգների միջից դուրս են բերել քաղաքացու դին։

 

Լրահոս

Դիտել ավելին