Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունել

08 Դեկտեմբեր, 2020 19:41
Սահմանադրական դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունել

Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունել։ Այս մասին հայտնում է 168.am-ը։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ՍԴ–ում բուռն քննարկում է եղել, վարույթ չընդունելու առաջարկությունը արել է ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը, իսկ նախագծին դեմ են եղել ՍԴ անդամներ Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանը, Աշոտ Խաչատրյանը։ Վահե Գրիգորյանը, կորոնավիրուսի պատճառով, չի մասնակցել նիստին։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին