Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետ Մարությանը ներկայացրել է Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին

08 Դեկտեմբեր, 2020 19:25
Քաղաքապետ Մարությանը ներկայացրել է Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանին: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքապետարանի լրատվական ծառյությունից։

Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Թելման Թադևոսյանին և աշխատակազմին կատարած աշխատանքի ու գրանցած արդյունքների համար՝ քաղաքապետը կարևորել է նաև պատերազմի օրերին թիկունքում տարված աշխատանքը, որոնց զգալի մասն իրենց վրա էին վերցրել վարչական շրջանները:

«Յուրաքանչյուր երևանցու առաջնային շփման օղակը Երևանի քաղաքապետարանն է, մասնավորապես` վարչական շրջանը, և բնակիչների բարձրացրած հարցերին ժամանակին լուծումներ տալու համար պետք է լինել հետևողական ու նվիրված»,- նշել է քաղաքապետը:

Լրահոս

Դիտել ավելին