Կարևոր իրադարձություններ

Կաթողիկոսի ուղերձին հետևեցին բազում արձագանքներ, որոնց թվում նաև ատելության ու վիրավորանքի ուղղորդված խոսքեր

08 Դեկտեմբեր, 2020 17:44
Հեղինակ՝ Տեր Վահրամ քահանա Մելիքյան
Կաթողիկոսի ուղերձին հետևեցին բազում արձագանքներ, որոնց թվում նաև ատելության ու վիրավորանքի ուղղորդված խոսքեր

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձի հրապարակմանը հետևեցին բազում արձագանքներ, որոնց թվում նաև ատելության ու վիրավորանքի ողղորդված խոսքեր։

Ցավ եմ ապրում՝ տեսնելով վերջիններիս բովանդակությունը և որակը։ Ավելին չմանրամասնեմ։

Հայոց Հայրապետը աղոթում է իր զավակների և մեր Հայրենիքի խաղաղության ու անսասանության համար։

Փորձության այս պահին չմոռանանք բարեկրթության մասին, դրսևորենք զսպվածություն և սեր բոլորի նկատմամբ՝ անկախ տարաձայնություններից»։

 

Լրահոս

Դիտել ավելին