Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08 Դեկտեմբեր, 2020 17:01
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Արագածոտնի մարզի Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում, Աշոցքի, Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան-Սևան, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններին (բեռնատարների համար դժվարանցանելի է) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ և Թալին քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ և Չարենցավան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով Վրաստանի կողմից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ ՌԴ-ի կողմից բաց է դեկտեմբերի 8-ի ժամը 11։00-ից սկսած միայն թեթև մարդատար մեքենաների և ավտոբուսների համար, փակ է բեռնատարների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին