Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,92
    7,18

Կարևոր իրադարձություններ

Դսեղ գյուղում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

08 Դեկտեմբեր, 2020 16:51
Դսեղ գյուղում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, վրաերթ կատարելու կասկածանքով, դեկտեմբերի 7-ին Դսեղ գյուղի իր տնից, իր կողմից շահագործվող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 35-ամյա տղամարդու: Նա խոստովանել է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, իր ավտոմեքենայով Դսեղ գյուղի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել Ա. Թումանյանին, ինչի հետևանքով նա մահացել է, իսկ ինքը վախենալով՝ դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
35-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Լրահոս

Դիտել ավելին