Կարևոր իրադարձություններ

Ակցիայի մասնակիցները խափանել են մետրոպոլիտենի երթևեկությունը. այն հիմա փակ է

08 Դեկտեմբեր, 2020 14:41
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան
Ակցիայի մասնակիցները խափանել են մետրոպոլիտենի երթևեկությունը. այն հիմա փակ է

Երեւանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Հարգելի՛ գործընկերներ,

քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։
 
Մետրոպոլիտենի «Գործարանային»կայարանում քաղաքացիները իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Այս պահին մետրոպոլիտենը փակ է։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»։

 

Լրահոս

Դիտել ավելին