Կարևոր իրադարձություններ

Առաջիկայում ԱԻՆ-ում կներդրվի «Վստահության հեռախոս»

08 Դեկտեմբեր, 2020 14:34
Առաջիկայում ԱԻՆ-ում կներդրվի «Վստահության հեռախոս»

Այսօր ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ համակարգի քաղաքացիական և փրկարարական կառույցների ղեկավարները զեկուցեցին վերջին մեկ շաբաթվա ընթացիկ աշխատանքների և արձանագրված խնդիրների մասին:

Մասնավորապես, ներկայացվեց տեղեկատվություն ձմռան ընթացքում աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ազդարարման համակարգերը և պատսպարանները տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ պատշաճ վիճակի բերելու գործընթացի վերաբերյալ: Նախարարը հատուկ ուշադրություն հրավիրեց մարզային փրկարարական վարչությունների կադրային և գույքային պահանջարկին: Նշվեց, նաև, որ չնայած դրան, շարունակվելու են իր այցերը մարզային կառույցներ և տեղերում արձանագրվելու են բոլոր խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում նախարարը հայտարարեց նոր ծառայության՝ «վստահության հեռախոս», ներդնելու կարևորության մասին, որը հնարավորություն կտա ստանալ բնակչության առաջարկներն և դիտողությունները՝ նախարարության աշխատանքների վերաբերյալ: Ըստ Ա. Փիլոյանի` այն ավելի հասցեական և արդյունավետ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կտա:

Կվերականգնվի նաև քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելությունը, որը համավարակի պատճառով դադարեցվել էր, և քաղաքացիներն իրենց հարցերն ուղղում էին էլեկտրոնային փոստի կամ նամակների միջոցով:

 

Լրահոս

Դիտել ավելին