Կարևոր իրադարձություններ

Հայաստանում այս պահին անհնազդանության բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

08 Դեկտեմբեր, 2020 13:02
Հայաստանում այս պահին անհնազդանության բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

«Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել և այս պահից սկսած մինչև 17:00-ն ՀՀ քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ անելու և իրենց պահանջը տեղ հասցնելու համար»:

Այս մասին այսօր ուղիղ եթերում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Դիմում եմ մեր քաղաքացիներին՝ իրենց բոլոր գործողությունները անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների, դիմում եմ իրավապահ համակարգին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, բողոքներ անելու իրավունքը և երբեք չտրվել, կատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ 17 կուսակցությունները հայտարարել էին, որ մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12:00-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա երկրի ղեկավարի պաշտոնից:

 

Լրահոս

Դիտել ավելին