Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,97
    7,19

Կարևոր իրադարձություններ

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններում տեղադրվել են աղբի տեսակավորման առաջին թափոնամանները. Մարության

08 Դեկտեմբեր, 2020 11:56
Հեղինակ՝ Հայկ Մարության
Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններում տեղադրվել են աղբի տեսակավորման առաջին թափոնամանները. Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել  ու գրել.

«Աջափնյակը եւ Դավթաշենը առաջին վարչական շրջաններն են, որտեղ սկսում ենք տեղադրել տեսակավորման համար նախատեսված թափոնամանները: Այստեղ 16 կետերում «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղադրում է երեքական տեսակի տարագույն թափոնամաններ: Դրանք հնարավորություն կտան մեր բնակչությանը՝ աստիճանաբար յուրացնել աղբի տեսակավորման մշակույթը՝ առանձնացնել այն տանը եւ թափել բնակարանի մերձակայքում տեղադրված ամաններում:

Դեռ 2019-ից պլանավորված այս գործընթացով մենք մի քանի կարեւորագույն նպատակ ենք հետապնդում՝ սկսած բնապահպանականից, վերջացրած՝ տնտեսական որոշակի արդյունքով:
Այսպիսով, եթե տեսնեք Ձեր շենքի մոտակայքում տեղադրված նոր թափոնամանները, իմացեք, որ
Դեղինը նախատեսված է թղթի, ստվարաթղթի համար: Խիստ ցանկալի է, որպեսզի ստվարաթղթե արկղերը թափոնամանները նետվեն բացելուց եւ ծալելուց հետո:
Կապույտը՝ պլաստիկի համար: Այս թափոնամանները նախատեսված են բոլոր այն թափոնների համար, որոնք պլաստիկի հիմքով են պատրաստված՝ պոլիէթիլենային տոպրակներ, շշեր, բաժակներ եւ այլն:
 Փոքր մոխրագույն/սեւ թափոնամանները ապակու համար են: Այստեղ հավաքում ենք ապակե թափոնները՝ ոչ միայն շշերը եւ այլ սպասք, այլեւ օրինակ՝ պատուհանի կոտրված ապակի, եւ այլն:
Մեր մասնագետները եւ վարչական շրջանների համապատասխան անձնակազմը թափոնամաններից օգտվելու առանձնահատկությունների մասին ընթացքում առավել մանրամասն տեղեկատվություն կտան»։
 

Լրահոս

Դիտել ավելին