Կարևոր իրադարձություններ

Նախատեսվում է ճանապարհների գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից

08 Դեկտեմբեր, 2020 11:39
Նախատեսվում է ճանապարհների գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից

ՀՀ կառավարությունն ու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը հեղինակել են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ նախատեսվում է ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից:

«Դատարկ վահանակների և գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեղադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին»։

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:

 

Լրահոս

Դիտել ավելին