Կարևոր իրադարձություններ

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

08 Դեկտեմբեր, 2020 10:21
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ:

Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն  է հայտնել հյուրին՝ իր հետ հանդիպելու ցանկություն հայտնելու համար, ինչը, ըստ նրա, վկայում  է Լարս Ասլան Ռասմուսենի՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ ուշադրություն եւ վերաբերմունք ունենալու մասին:

Պատգամավորը տեղեկացրել է, որ Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներն են:

Զրուցակիցները խոսել են եզդի համայնքի խնդիրների մասին՝ կապված լեզվի, կրոնի եւ մշակույթի պահպանության հետ: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ դպրոցներում եզդիները հնարավորություն ունեն սովորելու իրենց մայրենի լեզուն:

Պատգամավորը խոսել է Սինջարի ցեղասպանությունից, հետաքրքրվել  Դանիայի խորհրդարանի կողմից դրա ընդունման հնարավորությունից: ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Ըստ Լարս Ասլան Ռասմուսենի՝ Դանիայի խորհրդարանում պետք է ընդունվեն ցեղասպանություններ դատապարտող մի շարք բանաձեւեր, որոնց թվում են եզդիներինը եւ հայերինը:

 

Լրահոս

Դիտել ավելին