Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի թունելում տեղ-տեղ մերկասառույց է

08 Դեկտեմբեր, 2020 09:58
Հեղինակ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի թունելում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Կոտայիք, Հրազդանի և Էջմիածնի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի թունելում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լրահոս

Դիտել ավելին